Հայաստանի և Իրանի հյուպատոսական վարչությունները փոխըմբռնման հուշագիր են կնքել![]() 3 դեկտեմբերի 2010 - 17:10 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 1-2-ին Երեւանում կայացավ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության եւ Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջեւ հյուպատոսական յոթերորդ համատեղ նիստը: Նիստի ընթացքում քննարկվեցին վիզաների, իրավական, հասարակական եւ արարողակարգային հարցեր: Նիստի արդյունքում երկու երկրների արտգործնախարարությունների հյուպատոսական վարչությունների ղեկավարները ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր: Նիստին ՀՀ ԱԳՆ հյուպատոսական վարչության, «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության ներկայացուցիչների հետ միասին մասնակցեց նաեւ ՀՀ ԿԱ ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչության պետի տեղակալը: Ինչպես հաղորդում է ԱԳՆ մամլո ծառայությունը, հանդիպումներ կազմակերպվեցին նաեւ իրանական պատվիրակության եւ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Մանասերյանի, ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանի, ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչների միջեւ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |