Հայաստանն իր բոլոր հնարավորությունները կներդնի Արցախի ժողովրդի պաշտպանության համար 3 դեկտեմբերի 2010 - 17:45 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը արժանի պատասխան էր Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններին, ասել է ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ մեկնաբանելով նախագահի ելույթը Աստանայում կայացած ԵԱՀԿ գագաթնաժողովում: «Առաջին հերթին կառանձնացնեի այդ նույն պատասխանի երկրորդ մասը. որ Հայաստանն իր բոլոր հնարավորությունները կներդնի Արցախի ժողովրդի պաշտպանության համար: Այդ տեսակետից, այո, շատ հստակ, միանշանակ էր ձեւակերպումը, իսկ դե յուրե ճանաչման հիշատակումը պարունակում է երկրորդ երանգը, որ մենք դե ֆակտո ճանաչել ենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը վաղուց, իսկ մեր հարաբերությունները Արցախի հետ կառուցված են որպես իրավահավասար սուբյեկտների միջեւ հարաբերություններ»,-ասել է փոխնախարարը, հաղորդում է ԱԳՆ մամլո ծառայությունը: Ըստ Շավարշ Քոչարյանի, նախագահի ամբողջ ելույթը նաեւ ուղղված էր, հարցը միայն քաղաքականից տեղափոխելու նաեւ դեպի իրավական դաշտ, որտեղ անընդհատ շահարկումներ է կատարում Ադրբեջանը: «Ես կարծում եմ, ընդհանուր առմամբ, այս գագաթաժողովը, եւս մեկ անգամ բացահայտելով Ադրբեջանի մեկուսացումը, եւս մեկ անգամ Բաքվին շատ լուրջ ազդանշան տվեց, Բաքուն եթե իրոք ցանկանում է հարցի կարգավորում, այլ ոչ` ստատուս քվոյի պահպանում, ապա պետք է վերջ դնի իր դեստրուկտիվ քաղաքականությանը»,-ասել է փոխնախարարը: : Փոխարտգործնախարարը նշել է, որ անկախ ամեն ինչից, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը շարունակում է անկախ պետության կերտման իր ճանապարհը եւ ապացուցել է, որ արժանի է եւ ունակ աշխարհի քարտեզի վրա զբաղեցնելու իր տեղը, որպես անկախ ժողովրդավար պետություն:
Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը Ազգային տաղավարի համադրողն է ԳԱԿ ցուցադրությունների գծով տնօրեն Արմեն Եսայանցը Փոխվարչապետը շեշտել է ՎԶԵԲ-ի դերը ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի իրականացման գործընթացում Գրիգորյանը նշել է, որ ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր է Շոլց․ ՀՀ և Ադրբեջանի միջև կարգավորման շանսերը բարձր են ավելի, քան երբևէ Նա նշել է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով Առաջարկ. Մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել մասնակի Օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 1-ից |