Հրանտ Մելիք Շահնազարյան. Աստանայում Բաքուն մեկուսացման մեջ հայտնվեց![]() 4 դեկտեմբերի 2010 - 15:01 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Աստանայի գագաթնաժողովում հայկական դիվանագիտությունն ամրապնդեց իր դիրքերը: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է քաղաքագետ Հրանտ Մելիք Շահնազարյանը: Ըստ նրա, Հայաստանի դիրքորոշումը ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ համընկնում է միջնորդների դիրքորոշման հետ: «Այս դեպքում մեկուսացման մեջ հայտնվեց Ադրբեջանը»,-ասել է հայ փորձագետը: Անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին Աստանայում՝ Մելիք-Շահնազարյանն ասել է, որ նախագահը հստակ ներկայացրեց երկրի դիրքորոշումը՝ Հայաստանը պատերազմ չի ցանկանում, սակայն պատրաստ է պատերազմի: Անդրադառնալով ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությանը՝ Մելիք-Շահնազարյանն ասել է, որ եթե Բաքուն շանս ունենար, կսկսեր պատերազմ: «Սակայն, Ադրբեջանը հասկանում է, որ իր այսօրվա բանակով մեծ հաջողության չի հասնի, հակառակը, շատ կորուստներ կունենա, ինչը կսրի ներքաղաքական իրավիճակը»,-ասել է հայ փորձագետը՝ հավելելով, որ դա իր հերթին կնպաստի Ալիևի կլանի վերացմանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |