Կարեն Բեքարյան. Աստանայում ԵԱՀԿ գագաթնաժողովը նոր փուլ դարձավ ղարաբաղյան կարգավորման գործընթացում![]() 4 դեկտեմբերի 2010 - 15:38 AMT PanARMENIAN.Net - Աստանայում ԵԱՀԿ գագաթնաժողովի շրջանակներում առաջին անգամ հստակ ամրագրվեց միջազգային իրավունքի երեք հիմնական սկզբունքների` ազգերի ինքնորոշման իրավունքի, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման և տարածքային ամբողջականության հավասարազորությունը: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց «Եվրոպական ինտեգրացիա» կազմակերպության նախագահ Կարեն Բեքարյանը: Նրա խոսքով, կազմակերպության, ինչպես նաև այլ միջազգային կառույցների` սույն սկզբունքներին վերաբերող նախկին հայտարարությունները պարզ չէին, իսկ երբեմն անգամ մատնանշվում էր տարածքային ամբողջականության սկզբունքի գերակայությունն ազգերի ինքնորոշման իրավունքի նկատմամբ: Հայ փորձագետը նկատեց նաև, որ Աստանայում ԵԱՀԿ գագաթնաժողովը նոր փուլ դարձավ ղարաբաղյան կարգավորման գործընթացում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |