Կարեն Բեքարյան. Պատերազմի պատրաստվող Ադրբեջանին զիջումներ կատարելու մասին խոսք անգամ չի կարող լինել 4 դեկտեմբերի 2010 - 16:01 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանը հստակեցրեց իր դիրքորոշումն արտաքին քաղաքական հարցերի շուրջ: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց «Եվրոպական ինտեգրացիա» կազմակերպության նախագահ Կարեն Բեքարյանը: Նրա խոսքով, այժմ արդեն կա «կարմիր գիծ», որը երկրի ղեկավարությունը չի հատի: Ընդ որում` հայ փորձագետը նկատեց, որ ԵԱՀԿ գագաթնաժողովի շրջանակներում իր ելույթով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը որոշակի ուղերձներ հղեց ինչպես Կազմակերպությանը, այնպես էլ միջազգային հանրությանը: Այդ համատեքստում Բեքարյանը նշեց, որ Սերժ Սարգսյանի կարևորագույն ուղերձներից մեկը կապված էր Ադրբեջանի սպառազինման հարցի և այդ երկրում հակահայկական մթնոլորտի հետ: Ընդ որում` Բեքարյանը նշեց, որ Հայաստանի նախագահը պարզ հասկացրեց, որ անհնար է զիջումներ կատարել մի երկրի, որը պատերազմի է պատրաստվում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |