Ուկրաինայի հայերը լրջորեն մտահոգված են համատեղ ուկրաինա-թուրքական ուսումնական ձեռնարկի ստեղծման հնարավորությամբ

PanARMENIAN.Net - Ուկրաինայի հայերի ազգային կոնգրեսը դիմել է Ուկրաինայի կրթության ու գիտության նախարար Դմիտրի Տաբաչնիկին ուսուցիչների համար նախատեսված համատեղ ուկրաինա-թուրքական պատմության ուսումնական ձեռնարկի ստեղծման նախաձեռնության առիթով: «Ուկրաինայի հայկական համայնքը լրջորեն մտահոգված է համատեղ ուկրաինա-թուրքական ուսումնական ձեռնարկի ստեղծման հնարավորությամբ: Հաշվի առնելով թուրքական պատմագիտության պաշտոնական ժխտողական հայեցակարգը Հայոց ցեղասպանության հարցում, ինչպես նաև կեղծարար մոտեցումը Հայաստանի ու հայկական համայնքների պատմությանը, մտավախություն է առաջանում մի շարք պատմական գործընթացների հավաստի մեկնաբանության վերաբերյալ»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Ուկրաինայի հայերի ազգային կոնգրեսում հիշեցրել են, որ Հայոց ցեղասպանության տարիներին շուրջ 50 հայ գաղթականներ ապաստան են գտել Խարկովում, Օդեսայում, Թեոդոսիայում և Ուկրաինայի այլ քաղաքներում, հաղորդում է Analitika.at.ua-ն: Ուկրաինայի կրթության ու գիտության նախարար Դմիտրի Տաբաչնիկը նախաձեռնել է ուսուցիչների համար նախատեսված պատմության ընդհանուր ձեռնարկների ստեղծումը հարևան երկրների, այդ թվում նաև Թուրքիայի հետ:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---