Փոխվարչապետին ներկայացվեցին տարվա ընթացքում Գեղարքունիքում կատարված աշխատանքները![]() 5 դեկտեմբերի 2010 - 18:37 AMT PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի ղեկավարությամբ Գեղարքունիքի մարզպետարանում այսօր անցկացված խորհրդակցությանը ներկայացվեցին մարզում տարվա ընթացքում իրականացված աշխատանքները: Քննարկվեցին համայնքների սեփական եկամուտների հավաքագրման արդյունքները, նախորդ տարիների աշխատավարձերի պարտքերի մարման ընթացքը: Արձանագրվեց, որ մարզում նվազել են հողի հարկի, տեղական տուրքերի և վարձակալության գումարների հավաքագրման տեմպերը: Ա. Գևորգյանը հորդորեց քայլեր ձեռնարկել ցուցանիշները բարելավելու ուղղությամբ: Կարևորվեց մինչև տարեվերջ համայնքների 2011 թ. բյուջեների ընդունումը: Փոխվարչապետը մարզպետարանի աշխատակիցներին հանձնարարեց վերահսկողություն իրականացնել բյուջեների կազմման գործընթացի նկատմամբ` նկատելով, որ նախորդ տարիներին կուտակված պարտքերը նաև ոչ իրատեսական բյուջեների հետևանքով են առաջացել: Փոխվարչապետին զեկուցվեց մարզում տարվա ընթացքում իրականացված գյուղատնտեսական աշխատանքների մասին: Նշվեց, որ թեև նախորդ տարվա համեմատ այս տարի եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով մշակվող ցանքատարածությունների ծավալը նվազել է, սակայն գյուղատնտեսական արտադրանքը, հատկապես կարտոֆիլը, իրացվել է ավելի բարձր գնով: Միևնույն ժամանակ այս տարի մարզում ավելի քիչ աշնանացան է կատարվել, սակայն 2011թ. նախատեսվում է կարտոֆիլի ցանքատարածությունների ավելացում: Ինչ վերաբերում է անասնաբուծության ոլորտին, ապա նախորդ տարվա ցուցանիշները պահպանվել են, իսկ կաթի մթերման գինը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ բարձրացել է: Խորհրդակցությանն անդրադարձ եղավ նաև Սևանա լճի հարակից համայնքների գլխավոր հատակագծերի կազմման աշխատանքներին: Փոխվարչապետը մարզպետին հանձնարարեց համայնքի ղեկավարներին հորդորել աշխատանքները կազմակերպել համաձայն ՀՀ քաղաքաշինության նախարարության հետ ձեռք բերված պայմանավորվածությունների` ակնկալելով գործընթացի իրականացում արդեն հաջորդ տարվանից: Քննարկվեցին նաև մարզի խնդիրներին վերաբերող մի շարք այլ հարցեր: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |