Արայիկ Աբգարյան. Ավիացիոն անվտանգության մակարդակը Հայաստանում բարձր է![]() PanARMENIAN.Net - Հայաստանը խորհրդային ինքնաթիռների շահագործումից անցել է առավել ժամանակակից ինքնաթիռների՝ Airbus և Boeing-ի շահագործմանը: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Հայաէրոնավիգացիա» ընկերության թռիչքային անվտանգության աուդիտ բաժնի պետ Արայիկ Աբգարյանը: «Ես չէի ասի, որ խորհրդային ինքնաթիռները վատն են, դրանք ուղղակի չեն համապատասխանում միջազգային չափանիշներին»,-ասել է նա՝ հավելելով, որ դա խոչընդոտում է թռիչքների իրականացմանը որոշ եվրոպական երկրներ: Աբգարյանն ասել է նաև, որ բոլոր ինքնաթիռները պարբերաբար ստուգումներ են անցնում տեխնիկական բազաներում: Այդ համատեքստում նա նշել է, որ ավիացոին անվտանգության մակարդակը Հայաստանում բարձր է: Ըստ նրա, Քաղավիացիայի միջազգային կազմակերպությունը համապատասխանության ստուգումներ է անցկացնում և առաջին ստուգումը ցույց տվեց, որ Հայաստանը բավականին բարձր մակարդակ ունի միջազգային ասպարեզում, ամեն դեպքում ԱՊՀ տարածքում չկա մեկ այլ երկիր, որտեղ նմանատիպ արդյունք գրանցված լինի: Նա հայտնել է նաև, որ այսօրվա դրությամբ Հայաստանում շահագործվում է 13 ինքնաթիռ: Ըստ նրա, 5 տարի առաջ շահագործվում էր 4-5 ինքնաթիռ: Անդրադառնալով այն հարցին, թե ինչու «Զվարթնոց» օդանավակայանը չի սպասարկում տարանցիկ չվերթներ, Աբգարյանն ասել է, որ Հայաստանն ունի տարանցիկ թռիչքների անցկացման փորձ 1994 թվականից ի վեր: Ըստ նրա, սակայն օդանավակայանում չկային համապատասխան պայմաններ, տարանցիկ ուղևորներին սպասարկելու համար: Նա նշել է, որ երբ շահագործման կհանձնվի նոր օդանավակայանը, արդեն հնարավոր կլինի տարանացիկ չվերթեր կազմակերպել: Արայիկ Աբգարյանը հաղորդել է նաև, որ այսօրվա դրությամբ «Արմավիա» ընկերությունը բանակցում է Հայաստան-ԱՄՆ ուղիղ չվերթի բացման վերաբերյալ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |