«Հայռուսգազարդ». Հայաստանի գազամատակարարումն ամբողջապես վերականգնվել է

«Հայռուսգազարդ». Հայաստանի գազամատակարարումն ամբողջապես վերականգնվել է

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 6-ին ժամը 12:00-ին վերականգնվել է ՀՀ գազամատակարարումը ամբողջական ծավալով, որը օրական կազմում է 5,5-6 մլն խոր.մ գազ:

Նոյեմբերի 24-ից Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազամուղի Սիոնի Գուդաուրի հատվածում հայտնաբերված վթարի վերականգնողական աշխատանքների պատճառով ՀՀ մատակարարվող բնական գազի ծավալները նվազել էին մինչև 4 մլն խ.մ:

Չնայած մատակարարվող գազի ծավալների նվազմանը հանրապետության սպառողական շուկայում որևէ փոփոխություն չի արձանագրվել, անխափան գազամատակարարումը ապահովվել է ներքին պահուստների հաշվին, հաղորդում է «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---