Հայաստանի ֆուտբոլի հավաքականի հաղթանակը Ռուսաստանի հավաքականի նկատմամբ սենսացիա չի լինի, կարծում է Վարդան Մինասյանը![]() ![]() PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ հավաքականը կադրային խնդիրներ չունի, և յուրաքանչյուր դիրքում կա 2-3 խաղացող, որոնք կարող են արժանի կերպով փոխարինել միմյանց: Հավաքականը նախկինի նման հաջողության է հասնելու` ցուցադրելով լավ խաղ. «Այս տարվա արդյունքը լավն է, բայց հավաքականը գտնվում է ձևավորման փուլում: Ես ֆուտբոլիստների առաջ խնդիրն եմ դնում կոնկրետ խաղի համար` լավ խաղալ և հաղթել»: EURO-2012-ի խմբային փուլի Ռուսաստան-Հայաստան խաղի մասին, որը կայանալու է մարտի 26-ին Երևանում, Վարդան Մինասյանն ասել է, որ եթե հայ ֆոuտբոլիստները հաղթեն ռուսներին, ապա դա սենսացիա չի լինի. «Սլովակիան հաղթել է Ռուսաստանին, իսկ մենք` Սլովակիային, և ամեն ինչ կարող է պատահել»: Հայաստանի հավաքականը խաղին սկսելու է պատրաստվել փետրվարին Կիպրոսում, փետրվարի 9-ին հավաքականն ընկերական հանդիպում է անցկացնելու Վրաստանի հավաքականի հետ: «Հավանաբար, ևս մեկ ընկերական հանդիպում կանցկացնենք մարտի 5-ին կամ 6-ին, և այդ խաղին ես կհրավիրեմ նոր խաղացողների նրանց հնարավորություններին ծանոթանալու համար»,- ասել է Մինասյանը: Մարտի 22-ին Ֆուտբոլի ակադեմիայում Հայաստանը սկսելու է ուսումնամարզական հավաքներ և անցկացնելու է վերջին մարզումները Ռուսաստանի հավաքականի հետ խաղից առաջ:
![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |