«ՀայՌուսգազարդ». Գազի սակագնի նվազման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը![]() 6 դեկտեմբերի 2010 - 15:44 AMT PanARMENIAN.Net - Ջեռուցման սեզոնի մեկնարկի շեմին Հայաստանի բնակչության շրջանում լուրեր են տարածվել այն մասին, թե առաջիկա ամիսներին գազի սակագինը գործող 132 դրամի փոխարեն կկազմի 90 դրամ խմ համար: Սակայն «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ում հավաստիացրեցին, որ դա չի համապատասխանում իրականությանը: «Մինչև 2011թ. ապրիլի 1-ը գազի գործող սակագինը չի փոխվի»,-PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ընկերության մամլո քարտուղար Շուշան Սարդարյանը: 2010թ. ապրիլի 1-ից գազի գինը հայ սպառողների համար աճեց 37,5 տոկոսով՝ կազմելով 132 դրամ խմ համար նախորդ 96 դրամի փոխարեն: 10 հազար խմ ավելի գազ օգտագործող ընկերությունների համար գինը աճեց 13 տոկոսով՝ կազմելով 243, 13 դոլար 1 հազար խմ գազի դիմաց նախորդ 215 դոլարի փոխարեն: «Գազպրոմը» հայտարարել է Բելառուսի, Մոլդովայի ու Հայաստանի հետ շուկայական գնագոյացման անցնելու մասին և սակագնի աճ է ակնկալում 2011թ.: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |