Անկարան ու Երուսաղեմը փորձում են հաղթահարել երկկողմ հարաբերություններում առկա ճգնաժամը![]() 6 դեկտեմբերի 2010 - 18:09 AMT PanARMENIAN.Net - Իսրայելի և Թուրքիայի պաշտոնական անձինք կհանդիպեն Ժնևում, որպեսզի լուծեն «Ազատության նավատորմի» հետ կապված միջադեպի արդյունքում դիվանագիտական հարաբերություններում ծագած ճգնաժամը: Բանակցությունները, որոնք դիտարկվում են որպես մտերմացման առաջին լուրջ փորձ, հաջորդեցին այն բանին, որ Թուրքիան իր ինքնաթիռներն առաջարկեց Իսրայելի հյուսիսում հրդեհները հանգցնելու համար: Թուրքական իշխանությունները հայտարարեցին, որ Իսրայելը պետք է ներողություն հայցի և նյութական հատուցում առաջարկի ինը թուրքերի մահվան համար, հաղորդում է BBC-ն: Թուրքիայի ու Իսրայելի միջև հարաբերությունները կտրուկ սրվեցին մայիսի 31-ին իսրայելցի զինվորականների կողմից հումանիտար բեռներով դեպի Գազա շարժվող «Ազատության նավատորմի» վրա կատարված հարձակումից հետո: Այդ հարձակումից հետո, որի ժամանակ զոհվեցին Թուրքիայի ինը քաղաքացիներ, թուրքական իշխանությունները հայտարարեցին Իսրայելի հետ հարաբերությունների վերանայման մասին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |