Շախմատի օլիմպիադայի պատանի չեմպիոնները վերադարձան Հայաստան![]() 6 դեկտեմբերի 2010 - 18:12 AMT PanARMENIAN.Net - Շախմատի Հայաստանի պատանեկան հավաքականը, որը վերջերս դարձել է Շախմատի համաշխարհային օլիմպիադայի չեմպիոն, դեկտեմբերի 6-ին վերադարձել է հայրենիք: «Զվարթնոց» օդանավակայանում նրանց դիմավորել են բազմաթիվ երկրպագուներ, շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը, ինչպես նաև անվանի գրոսմայստերներ: Հավաքականի անդամ Տիգրան Պետրոսյանը կարծում է, որ մեծ պատիվ է օլիմպիադայի չեմպիոն դառնալը: Նրա խոսքերով, վերջին տուրերում զգացվել է հուզմունք, բայց նրանք կարողացել են հաղթահարել այն: Իսկ Կարեն Գրիգորյանը, որն առաջին խաղատախտակում նվաճել է ոսկե մեդալ, ասել է. «Հնդկաստանի և Ռուսաստանի հավաքականների հանդեպ տարած հաղթանակից հետո մենք սկսեցինք հավատալ մեր ուժերին և կարողացանք հաղթել»: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |