Դեկտեմբերի 5-ը հռչակվել է մրցակցության համաշխարհային օր

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 8-12-ը Շվեյցարիայում անցկացված մրցակցության պաշտպանության հարցերին նվիրված ՄԱԿ-ի 6-րդ համաժողովի որոշմամբ դեկտեմբերի 5-ը հռչակվել է Մրցակցության համաշխարհային օր:

Այս տարի միջազգային հանրության ուշադրությունն ուղղվելու է օդային բեռնափոխադրումների ոլորտում հակամրցակցային համաձայնությունների դատապարտմանը` համաշխարհային հանրության ուշադրությունը բևեռելով այդ հիմնախնդիրների շուրջ, որոնք լուրջ վնաս են հասցնում ոչ միայն առանձին երկրների, այլև համաշխարհային տնտեսությանը: Վերջին տարիներին բացահայտված հակամրցակցային համաձայնությունների դեպքերը վկայում են, որ բեռնափոխադրումների ոլորտում գրեթե բոլոր հիմնական դերակատարում ունեցող ընկերությունները եղել են հակամրցակցային համաձայնության մասնակիցներ, և դրա արդյունքում սպառողները ստիպված են եղել չափազանց բարձր գին վճարել ծառայությունների դիմաց: Այդ մասին ասվում է Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) մամլո ծառայության հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---