12 հունիսի 2001 - 23:51 AMT
ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ՆԱԻՐԻ ՀՈՒՆԱՆՅԱՆԻՆ ՆԳՆ ՄԵԿՈՒՍԱՐԱՆ ՏԵՂԱՓՈԽԵԼ
. Այսօր երեկոյան կկայանա 1999 թվականի հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած ահաբեկչության գործով Ազգաին Ժողովի ժամանակավոր հանձնաժողովի նիստը: Լսվելու է գլխավոր ամբաստանյալ Նաիրի Հունանյանին Ազգային Անվտանգության Նախարարության մեկուսարանում պահելու նպատակահարմարության հարցը: Այս նախաձեռնությամբ հանդես են եկել հանձնաժողովի չորս անդամներ` Ստեփան Զաքարյանը, Խորեն Սարքիսյանը, Գրիգոր Հարությունյանը եւ Ղուկաս Ուլիխանյանը, որոնք համարում են, որ Հունանյանը պետք է կալանքի տակ լինի Ներքին Գործերի Նախարարության մեկուսարանում: Իրենց պահանջը նրանք հիմնավորում են Հունանյանի ներկայացրաց այն փաստով, որ 1999 թվականի սեպտեմբերին ( ահաբեկչական գործողությունից մեկ ամիս առաջ) նա ունեցել է մի շարք հանդիպումներ Ազգային Անվտանգության Նախարարության աշխատակցի հետ, որոնց ընդացքում Հունանյանը համաձայնություն է տվել համագործակցել ԱԱՆ-ի հետ: Նախաձեռնության հակառակորդները գիտակցում են, որ ՆԳՆ-ի մեկուսարանում ավելի դժվար կլինի ապահովել Հունանյանի անվտանգությունը:
Պետք է ի նկատի ունենալ, որ ժամանակավոր հանձնաժողովը իրավասու է միայան խորհրդարանին ներկայցնել իր եզրակացությունները, իսկ խորհրդարանն, իր հերդին, կարող է միայն միջնորդություն ներկայացնել համապատասխան մարմինների առջեւ: