Հայաստանի խորհրդարանում շարունակվում են 2011-ի պետբյուջեի նախագծի շուրջ քննարկումները![]() 9 դեկտեմբերի 2010 - 13:03 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի խորհրդարանում շարունակվում են 2011-ի պետբյուջեի նախագծի շուրջ քննարկումները: Հանդես գալով ՀՀ խորհրդարանում` ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտարարել է, որ 2011-ի պետբյուջեի նախագիծը նախաձեռնող չէ: «Պետբյուջեի նախագիծը չի խրախուսում տնտեսական մրցակցությունը, փոքր և միջին բիզնեսի զարգացումը: Ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում անհրաժեշտ է մշակել նոր սոցիալ-տնտեսական ռազմավարություն»,- ասել է Մինասյանը և հավելել, որ ՀՅԴ-ն քվեարկելու է բյուջեի նախագծի «դեմ», հաղորդում է PanARMENIAN.Net ի խորհրդարանական թղթակիցը: Իր հերթին, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը հայտարարել է, որ խմբակցությունը ողջունում է բյուջեի վերջնական նախագծում պաշտպանական ծախսերի ծավալի ավելացումը, բայց միաժամանակ նշել է, որ չի կարելի բավարարվել ձեռք բերվածով: ՀՀ ԱԺ ֆինանսաբյուջետային հանձնաժողովի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը հայտարարել է, որ հանձնաժողովը կքվեարկի նախագծի ընդունման օգտին: Պետբյուջեի նախագիծը պաշտպանում է նաև «Օրինաց երկիր» խմբակցությունը: իր հերթին, ՀՀ ԱԺ խոսնակը կոչ է արել պատգամավորներին քվեարկել պետբյուջեի նախագծի ընդունման օգտին, հայտարարելով, որ դա բխում է Հայաստանի ազգային շահերից: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |