ՀՀԿ. Գագիկ Բեգլարյանի հրաժարականը ոչ թե պատիժ է, այլ քաղաքական որոշում![]() 9 դեկտեմբերի 2010 - 13:57 AMT PanARMENIAN.Net - Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի և ՀՀ նախագահի արարողակարգի ծառայության աշխատակից Արամ Կանդայանի միջև տեղի ունեցած միջադեպը տխուր երևույթ է ՀՀԿ-ի համար: Այդ մասին խորհրդարանում լրագրողներն է հայտարարել Հայաստանի ՀՀԿ խորհրդարանական խմբակցության նախագահ Գալուստ Սահակյանը: «Չեմ կարող ասել, թե ինչպես կանդրադառնա այս միջադեպը ՀՀԿ հեղինակության վրա, սակայն մենք պետք է պահենք մեզ այնպես, ինչպես քաղաքակիրթ երկրներում»,-ասել է Սահակյանը: Այն հարցին, թե արդյոք հրաժարական կտար Երևանի նախկին քաղաքապետը, եթե Կանդայանի փոխարեն լիներ շարքային քաղաքացի, Գ.Սահակյանը նշել է. «Կարծում եմ, որ Բեգլարյանը ամեն դեպքում խիստ պատասխանատվության կենթարկվեր: Սակայն, Գագիկ Բեգլարյանի հրաժարականը ոչ թե պատիժ է, այլ քաղաքական որոշում: Բեգլարյանը, հասկանալով, որ միջադեպի պատճառով խնդիրներ են առաջացել, հրաժարական տվեց»: Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը հրաժարական է տվել: Հրաժարականի պատճառը միջադեպն է, որ տեղի է ունեցել նրա և ՀՀ նախագահի աշխատակազմի արարողակարգային ծառայության աշխատակից Արամ Կանդայանի միջև: Միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 3-ին հանրահայտ տենոր Պլասիդո Դոմինգոյի երևանյան համերգի ժամանակ: Մասնավորապես, Բեգլարյանի տիկինը և նրա ընկերուհին զբաղեցրել են Հայաստանի նախագահի համար նախատեսված տեղերի հարևան աթոռները, որտեղ ըստ արարողակարգի իրավունք ունեն նստելու միայն Ամենայն Հայոց կաթողիկոսը, ԱԺ խոսնակը և վարչապետը: Արամ Կանդայանը խնդրել է Բեգլարյանի տիկնոջը մեկ այլ տեղ զբաղեցնել: Սակայն, այդ խնդրանքը առաջացրել է վերջինիս վրդովմունքը, որն այդ միջադեպի առնչությամբ բողոքել է ամուսնուն: Իր հերթին Գագիկ Բեգլարյանը խնդրել է նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանին հանդիպում կազմակերպել Արամ Կանդայանի հետ, որին նախկին քաղաքապետը տարել է իրեն պատկանող «Մետաքս» կոմբինատ և դաժան ծեծի ենթարկել: ՀՀ նախագահի մամլո քարտուղար Արմեն Արզումանյանը լրագրողներին հաստատել է, որ միջադեպ, իրոք, տեղի է ունեցել, սակայն, ասել է, որ առևանգման և ծեծի ենթարկելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |