Անհրաժեշտության դեպքում ՀՀԿ-ն ԼՂՀ ճանաչման մասին օրինագիծը կընդգրկի խորհրդարանի մեծ օրակարգում, ասել է Էդուարդ Շարմազանովը![]() 9 դեկտեմբերի 2010 - 15:22 AMT PanARMENIAN.Net - Եթե նման անհրաժեշտություն ծագի, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը` որպես խորհրդարանում քաղաքական մեծամասնություն, ԼՂՀ անկախության ճանաչման մասին օրինագիծը կընդգրկի Ազգային Ժողովի մեծ օրակարգում: Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net ի խորհրդարանական թղթակիցը, այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀԿ քարտուղար Էդուարդ Շարմազանովը: Նրա խոսքով` այն, որ կոալիցիան չմասնակցեց «Ժառանգություն»ընդդիմադիր խմբակցության ներկայացրած օրինագծի քվեարկությանը, ՀՀԿ քմահաճույքը չի: «Մինչ օրս «Ժառանգություն» խմբակցությունից իմ գործընկերներն ինձ չեն համոզել նրանում, որ Հայաստանի կողմից Արցախի անկախության ճանաչման մասին օրինագծի ընդունումը կարող է ինչ-որ կերպ օգնել Ղարաբաղի միջազգային ճանաչմանը»,- ասաց ՀՀԿ քարտուղարը` մեկնաբանելով քվեարկությանը չմասնակցելու մասին կոալիցիայի որոշումը: Շարմազանովը հիշեցրեց Հայաստանի նախագահի հայտարարությունն այն մասին, որ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի դեպքում Հայաստանը կճանաչի Արցախի անկախությունը: Դեկտեմբերի 9-ին Հայաստանի խորհրդարանում պետք է կայանար Արցախի անկախության ճանաչման մասին օրինագծի վերաբերյալ քվեարկությունը: Քվեարկությանը մասնակցեցին ընդամենը 13 պատգամավորներ, որոնք քվեարկեցին Արցախի անկախության ճանաչման օգտին, սակայն քվորումի բացակայության արդյունքում քվեարկությունը չկայացավ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |