«Ժառանգություն». Իշխող կոալիցիան պատասխանատվություն է կրելու ԼՂՀ ճանաչման ձախողման հետևանքների համար 9 դեկտեմբերի 2010 - 19:38 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը, քանի որ վերջինս` որպես անկախ պետություն, համապատասխանում է ինքնիշխան պետականության անհրաժեշտ չափանիշներին: Այդ մասին ԼՂՀ ճանաչման հարցով դեկտեմբերի 9-ին ԱԺ-ում կայացած քվեարկության կապակցությամբհայտնել է «Ժառանգություն» կուսակցությունը: «Այսօրինակ որոշումն ուշացել է. այն պետք է ընդունվեր 1992-ին կամ առնվազն 1994-ին` հրադադարի հաստատմանը զուգընթաց: Այսօր էլ դեռ ուշ չէր կատարել Արցախի Հանրապետության ճանաչման քայլ: Մենք ակնկալում էինք, որ իշխանությունները կգիտակցեն, որ ժամանակը Հայաստանի օգտին չի աշխատում և Արցախի ճանաչման հարցը հետզհետե ավելի է դժվարանում»,- ասվում է հայտարարության մեջ: «Ժառանգություն» կուսակցությունը հայտարարում է. եթե կառավարող կոալիցիան պատրաստակամություն հայտներ մտցնել օրինագիծը խորհրդարանի մեծ օրակարգ` հարմար պահին համատեղ որոշմամբ քվեարկության դնելու հեռանկարով, ապա կուսակցությունը պատրաստ էր անգամ չդնել օրինագիծը քվեարկության: «Մենք հայտարարում ենք, որ վարչակարգի կողմից Արցախի Հանրապետության ճանաչման այսօրվա տապալման բոլոր բացասական հետևանքների համար ամբողջ պատասխանատվությունն ընկնում է դրա ղեկավարների և նրա կամքը կատարող կոալիցիայի վրա»,- նշվում է հայտարարության մեջ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |