Ռաուլ դը Լյուցենբերգեր. Հայաստանի մաքսային համակարգի բարեփոխումները կնպաստեն առևտրի զարգացմանը![]() ![]() PanARMENIAN.Net - Մաքսային ծառայությունների կառավարման արդյունավետության և թափանցիկության բարձրացումը 2009-2012թթ. հակակոռուպցիոն ռազմավարության կարևորագության խնդիրներից է, որը գտնվում է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ուշադրության կենտրոնում, գրասենյակի և Մաքսային գործակալների ասոցիացիայի համատեղ խորհրդաժողովում ասել է Հայաստանում ԵԱՀԿ ներկայացուցչության ղեկավար Սերգեյ Կապինոսը: Նա նշել է, որ հակակոռուպցիոն ռազմավարության նախանշված լուծումներից է ազգային գործակալների ինստիտուտի ստեղծումը և ներմուծումը: «Մեր ծրագրի նպատակն է կառավարման և խորհրդատվական առցանց գիտելիքների պլատֆորմի ստեղծումը, որոնք թույլ կտան մաքսային խնդիրների հետ բախվող տնտեսվարող սուբյեկտներին տրամադրել պրոֆեսիոնալ, հստակ և թափանցիկ ծառայություններ»,- ասել է նա: Կապինոսը հույս է հայտնել, որ Հայաստանում ստեղծվելու է հզոր և արդյունավետ մաքսային համակարգ, որը երկրի բնակչությանը տրամադրելու է պրոֆեսիոնալ ծառայություններ: Իր հերթին, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Ռաուլ դդ Լյուցենբերգերը նշել է,որ Հայաստանի մաքսային համակարգի բարեփոխումները նպաստելու են առևտրի զարգացմանը:« Մաքսային համակարգում հսկողությունը և հավաքագրումը պետք է նպաստեն ապրանքային հոսքերի ավելացմանը, այլ ոչ թե արգելքներ ստեղծեն: Դրա համար հսկիչ անցումային կետերը պետք է հագեցնել լավ սարքավորումներով»,- ասել է նա: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |