Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե. «Հայաստանը մասնակիորեն ազատ երկիր է»

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե. «Հայաստանը մասնակիորեն ազատ երկիր է»

PanARMENIAN.Net - Խոսքի ազատության մակարդակով Հայաստասնը մասնակիորեն ազատ երկիր է, որն ավելի հակված է անազատության կողմը: Այսօր նման տվյալներ է հրապարակել Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն: Ինչպես լրագրողներին է ասել կազմակերպության նախագահ Աշոտ Մելիքյանը, հետազոտության տվյալներով ամենավատթար վիճակը կապված է հայկական ԶԼՄ-ների տնտեսական ու քաղաքական ազատության հետ: Հարցվածները հարաբերականորեն դրական են գնահատել իրավական դաշտը զանգվածային մեդիաների ոլորտում՝ ցածր գնահատելով, սակայն օրենքների պահպանումը իրականության մեջ: «Պաշտոնապես գրաքննությունը Հայաստանում արգելված է, սակայն ԶԼՄ-ները զգում են ոչ ակնհայտ գրաքննության ազդեցությունը, ինչը նույնպես ազդել է արդյունքների վրա»,-ասել է Աշոտ Մելիքյանը:

Հետազոտությունը անց է կացվել 2010թ. օգոստոս-սեպտեմբերին Freedom House միջազգային կազմակերպության մեթոդների հիման վրա: Ըստ Freedom House-ի վերջին զեկույցի, Հայաստանը 66 միավորով դասվել է անազատ երկրների թվին խոսքի ազատության ոլորտում: Ինչպես նշել է Մելիքյանը, Freedom House-ի մեթոդները որոշ չափով տեղայնացվել են՝ կրճատվել է հարցերի քանակը, կիսվել են երկակի ծանրաբերռնվածություն ունեցող հարցերը: « Freedom House-ը զեկույցներ է պատրաստում փորձագետների հարցումների հիման վրա, որոնք հաճախ քննադատաբար են տրամադրված լինում: Մենք հնարավորություն տվեցինք ՀՀ 50 ԶԼՄ-ների ներկայացուցիչներին ինքնուրույն գնահատել իրավիճակը»,-ասել է սոցիոլոգ Վարդան Գևորգյանը: Հարցմանը մասնակցել են նաև անկախ փորձագետներ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---