Սերժ Սարգսյան. Միջազգային հանրությունը պետք է կամք դրսևորի ցեղասպանությունների ճանաչման և դատապարտման հարցումPanARMENIAN.Net - Այսօր չափազանց կարևոր է Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման հարցն ապագայում ցեղասպանությունների կանխարգելման համար: Այդ մասին Երևանում հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը «Ցեղասպանության հանցագործությունը, կանխարգելումը, դատապարտումը և հետևանքների վերացումը» միջազգային գիտաժողովի ժամանակ: Նրա խոսքերով, Հայոց ցեղասպանության դառը դասերը, մարդկության պատմության ու հիշողության մեջ չմնացին որպես անցյալի լոկ հուշեր. դրանց լրացնելու եկան Հոլոքոստի սարսափները, Ռուանդայի, Դարֆուրի և բազմաթիվ այլ ողբերգություններ: Ցավոք, ժխտողականությունն ու ցեղասպանության ուրացումը դեռևս շարունակում են տեղ գտնել աշխարհում: Այսօր, ինչպես երբեք, անհրաժեշտ է մշակել ցեղասպանությունների կանխարգելման մեխանիզմ: Այսօր ակնհայտ է դառնում, որ ժխտողականությունն ու ցեղասպանության ուրացումը դեռևս շարունակում են տեղ գտնել աշխարհում: Քաղաքական նպատակահարմարությունն ու կարճատես պատեհապաշտությունը հաճախ գերակշռում են առողջ, խելամիտ որոշումների ընդունման ու քայլերի իրականացման ընթացքում»,- ասել է Սերժ Սարգսյանը: ՀՀ նախագահը նշել է, որ միջազգային հանրությունը պետք է կամք դրսևորի ցեղասպանությունների ճանաչման և դատապարտման գործում: « Այսօր մենք բախվում ենք նաև մեկ այլ երևույթի ևս. պաշտոնական պատմագրության կողմից գիտականորեն ապացուցված և միջազգային հանրության կողմից համապատասխան գնահատականի արժանացած պատմական փաստերը վերանայելուն միտված քայլերին զուգընթաց որոշ պետություններ փորձում են արհեստականորեն ստեղծել «սեփական ցեղասպանության» պատմություններ: Նմանատիպ շինծու մոտեցումները ցեղասպանության հանցագործության հստակ ձևակերպված իրավական հիմքերի պարզունակ տարամեկնաբանություններ են: Չանդրադառնալով նման երևույթի առաջացման տարբեր դրդապատճառներին` միայն մեկ բան կցանկանայի նշել. սեփական ժողովրդին, այսպես ասած, «ցեղասպանությամբ օժտելը» ո՛չ հայրենասիրություն է և ո՛չ էլ` դիվանագիտություն: Պատմության և պատմական փաստերի վերախմբագրումներ իրականացնողները կարծում են, թե կարող են մարդկությանը պարտադրել իրենց խեղված և մտացածին պատմությունը: Կոծկել սեփական մեղքը և կատարած հանցագործությունը նշանակում է կատարել նոր հանցագործություն: Ավելին, այս ցինիզմը գալիս է ապացուցելու, որ ոմանք իսկապես չեն ըմբռնում կամ չեն ուզում հասկանալ այն ահավոր գինը, որը մարդկությունը վճարել և դեռևս շարունակում է վճարել: Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին մենք շարունակելու ենք բարձրացնել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը մեր մոլորակում նման հանցագործությունների կանխարգելման համար»,- ասել է Սարգսյանը և հավելել, որ Մեծ Եղեռնը յուրաքանչյուր հայ ընտանիքի դուռը թակած անհատական և մեր ժողովրդի հավաքական ցավն է, ողբերգությունն ու հիշողությունը Դեկտեմբերի 14-ին Երևանում բացվել է միջազգային գիտաժողով, որը նվիրված է ցեղասպանության հարցերին, մասնավորապես, Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությանը` նվիրված ՄԱԿ ցեղասպանության մասին կոնվենցիայի ընդունմանը:
Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |