Դեկտեմբերի 15-ին Երևանում տեղի կունենա Հայաստան-ԵՄ ասոցացման համաձայնագրի բանակցությունների հերթական նիստը![]() ![]() PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 15-ին Երևանում տեղի կունենա Հայաստան-ԵՄ ասոցացման համաձայնագրի բանակցությունների հերթական նիստը: Հայկական կողմի բանակցային թիմը ղեկավարում է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ, Կարինե Ղազինյանը, իսկ ԵՄ պատվիրակությունը գլխավորում է Եվրոպական հանձնաժողովի արտաքին հարաբերությունների գլխավոր տնօրինության Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների հարցերով տնօրեն Գունար Վիգանդը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հայաստան-ԵՄ ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները մեկնարկել են 2010 թվականի հուլիսի 19-ին Երևանում: Ապագա ասոցացման համաձայնագիրը փոխարինելու է ներկայումս գործող Գործընկերության և համագործակցության համաձայնագրին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |