Ռիչարդ Կիրակոսյան. Այժմ ԱՄՆ արտաքին քաղաքականության մեջ ամենաօգտագործվող բառը «ներողությունն» է![]() ![]() PanARMENIAN.Net - Առայժմ WikiLeaks-ը հրապարակել է ԱՄՆ Պետդեպարտամենտի գաղտնի նամակների ընդամենը 8-9 տոկոսը, չի բացառվում, որ ապագայում կհայտնվեն նաև Հայաստանին վերաբերող փաստաթղթեր: Այդ մասին WikiLeaks-ի հրապարակումների շուրջ քննարկումների ժամանակ հայտարարել է Ռազմավարական ու ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) ղեկավար, փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը: Հայ փորձագետը նշել է, որ եթե WikiLeaks-ը տեղեկություններ չի հրապարակել 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների մասին, դա ոչ մի առնչություն չունի քաղաքականության հետ, ուղղակի կայքը նման տեղեկատվություն չունի: Նա նաև նշել է, որ գաղտնի փաստաթղթերի հրապարակման հետ Հայաստանի դիրքերը միջազգային ասպարեզում ամրապնդվեցին: Փաստաթղթերը վկայում են այն մասին, որ Հայաստանը ճիշտ արտաքին քաղաքականություն է վարում»,-ասել է նա՝ հավելելով, որ պարզ դարձավ նաև, որ բոլոր մեղադրանքներն այն մասին, թե Հայաստանը «ծախել է» Ղարաբաղը, անհիմն են: Հայ փորձագետը նշել է նաև, որ ԱՄՆ Պետքարտուղարի համար այժմ շատ բարդ է շփվել այն մարդկանց հետ, որոնք հիշատակվում են փաստաթղթերում: Ըստ նրա, այժմ ԱՄՆ արտաքին քաղաքականության մեջ ամենաօգտագործվող բառը «ներողությունն» է: Կիրակոսյանը նշել է նաև, որ այժմ շատ երկրներ կխուսափեն անկեղծ շփումներից ԱՄՆ-ի հետ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |