Ջուլիան Ասանժը երկրորդ անգամ կանգնեց Լոնդոնի դատարանի առջև

Ջուլիան Ասանժը երկրորդ անգամ կանգնեց Լոնդոնի դատարանի առջև

PanARMENIAN.Net - Երեքշաբթի Լոնդոնում դատարանի առջև երկրորդ անգամ կանգնեց անցած շաբաթ ձերբակալված WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը:

Նրա փաստաբանները փորձում են համոզել դատավորին գրավի դիմաց ազատ արձակել Ասանժին, որի էքստրադիցիան է պահանջում Շվեդիան սեռական բռնության համար մեղադրանքով, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Ասանժի փաստաբան Մարկ Սթիվենսը «Ալ- Ջազիրա» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ իր տվյալներով, ԱՄՆ-ն ևս կարող է նրա էքստրադիցիան պահանջել WikiLeaks-ում գաղտնի փաստաթղթերի հրապարակման առնչությամբ:

ԱՄՆ-ն բազմիցս է իր վրդովմունքը հայտնել WikiLeaks-ի գործողությունների առնչությամբ, սակայն պաշտոնական մեղադրանք Ասանժին դեռ չի ներկայացվել:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---