ԱՊՀ և Բալթիայի երկրների Համագործակցության գավաթում «Միկան» կխաղա B խմբում![]() ![]() PanARMENIAN.Net - Տեղի է ունեցել 2011-ի ԱՊՀ և Բալթիայի երկրների Համագործակցության գավաթի վիճակահանությունը, որը կայանալու է հունվարի 14-23-ը Սանկտ Պետերբուրգում: Հայաստանը գավաթում ներկայացնելու է «Միկան», որը խաղալու է B խմբում, որտեղ նրա մրցակիցները լինելու են «Տոբոլը» (Ղազախստան), «Սկոնտոն» (Լատվիա) և «Բունեդկորը» (Ուզբեկստան), հաղորդում է Ռուսաստանի ֆուտբոլային միության պաշտոնական կայքը: Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» հրաժարվել էր մասնակցել գավաթի խաղարկությանը, հրաժարվել էին նաև արծաթե և բրոնզե մեդալակիրներ «Բանանցը» և «Ուլիսը», այդ պատճառով Սանկտ Պետերբուրգ մեկնելու է «Միկան»: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |