Կոմանդոս. Աստանայում Հայաստանի նախագահը կասեցրեց պարտվողականությունը ղարաբաղյան կարգավորման գործընթացում![]() 14 դեկտեմբերի 2010 - 16:25 AMT PanARMENIAN.Net - Աստանայում կայացած ԵԱՀԿ գագաթնաժողովում կտրուկ առաջընթաց ղարաբաղյան կարգավորման հարցում չգրանցվեց: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ղարաբաղյան պատերազմի վետերան, Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս)՝ պատասխանելով PanARMENIAN.Net –ի թղթակցի հարցին ԵԱՀԿ գագաթնաժողովի արդյունքների մասին: Ըստ նրա, նախորդ հանդիպումներում Հայաստանը միշտ զիջում էր Ադրբեջանին: «Աստանայում նախագահ Սերժ Սարգսյանը կասեցրեց պարտվողականությունը ղարաբաղյան կարգավորման գործընթացում»,-ասել է նա: Նա նշել է նաև, որ Բաքուն ցանկանում էր ամրագրել իր հաջողությունները, սակայն դա նրան չհաջողվեց: Նա չհամաձայնվեց շրջանառվող այն կարծիքների հետ, որ Հայաստանի ղեկավարությունը վերջերս սկսել է հանդես գալ ագրեսիվ հայտարարություններով, ասելով, որ ուղղակի ղեկավարությունը ելնում է առկա իրողություններից: Կոմանդոսը նշել է նաև, որ Ադրբեջանը ակտիվ քարոզչություն է վարում միջազգային կազմակերպություններում և դրան հակազդելու համար Հայաստանը պետք է ակտիվացնի գործունեությունը սփյուռքի հետ համատեղ: Անդրադառնալով ԼՂՀ ճանաչմանը՝ Արկադի Տեր-Թադևոսյանն ասել է, որ սկզբում հարկ է ճշտել, թե որ սահմաններում է պետք ճանաչել ԼՂՀ-ն՝ ԽՍՀՄ-ի թե ներկա սահմաններում: Նա նշել է, որ ԱԺ-ն ձախողեց «ԼՂՀ անկախության ճանաչման մասին» օրինագծի քվեարկությունը, քանի որ խորհրդարանը հստակ ծրագիր չուներ այդ առումով: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |