Հայաստանը ու Լեհաստանը ձեռք են բերել համագործակցության գործնական պայմանավորվածություններ պաշտպանական ոլորտում14 դեկտեմբերի 2010 - 17:15 AMT PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց դեկտեմբերի 10-ից 14-ը Երևանում գտնվող Լեհաստանի ազգային ռազմական արդյունաբերության պալատի նախագահ Սլավոմիր Կուլակովսկու գլխավորած պատվիրակությանը: Լեհաստանի ռազմական արդյունաբերության ոլորտի պատվիրակությունը, որի կազմում էին Լեհաստանի ռազմական արդյունաբերության գործարանների, օդուժի տեխնոլոգիայի ինստիտուտի, արդյունաբերական օպտիկայի կենտրոնի ներկայացուցիչներ, Հայաստան կատարած այցի ընթացքում այցելել է ՀՀ ռազմական արդյունաբերության գործարաններ և հանդիպել ոլորտի պատասխանատուների հետ: Մի շարք ոլորտներում, որոնցից են զինվորների անհատական պաշտպանության միջոցների և իրավիճակային ազդարարման համակարգերի զարգացման ուղղությամբ տեխնոլոգիաների մշակումները, ձեռք են բերվել համագործակցության գործնական պայմանավորվածություններ, որոնք կարող են նպաստել ՀՀ զինված ուժերի պաշտպանական կարողությունների ամրապնդման կարճաժամկետ և միջնաժամկետ կարիքների բավարարմանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |