Հայկական կոնյակը Կրեմլի ապրանքանիշով մուտք է գործել ռուսական շուկա

Հայկական կոնյակը Կրեմլի ապրանքանիշով մուտք է գործել ռուսական շուկա

PanARMENIAN.Net - Այս Ամանորին ռուսների տոնական սեղանին կարող է լինել ոչ միայն ավանդական շամպայնը, այլև հայկական կոնյակը` «Կրեմլյան» ապրանքանիշով: Դեկտեմբերի 14-ին Կրեմլում համապատասխան համաձայնագիր ստորագրեցին «Կրեմլյան» Առևտրի տունը և Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատը:

10, 15 և 20 տարվա հնացմամբ «Kremlin award» պիտակով կոնյակը ռուսական շուկա մուտք կգործի արդեն այս չորեքշաբթի, նոր կրեմլյան ապրանքանիշի շնորհանդեսի ժամանակ հաղորդեց «Կրեմլյան» Առևտրի տան ղեկավար Վլադիմիր Պեշկինը, հաղորդում է РИА Новости-ն:

«Կրեմլյան» ԱՏ-ն, հանդիսանալով Նախագահի գործերի վարչության ձեռնարկությունը, ապրանք է մատակարարում իշխանության դաշնային մարմիններին: Ընկերությունը կոնյակ կմատակարարի Գործերի վարչության համակարգի ձեռնարկություններին` պետական ընդունելությունների, ինչպես նաև պետական իշխանության գերագույն մարմինների արձանագրային միջոցառումների անցկացման համար: Սպառողների լայն շրջանակի համար վաճառքով կզբաղվի «Լուդինգ» ընկերությունների խումբը:

պրանքն արդեն մոսկովյան խանութների պահեստներում է, հաղորդեցին Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի ներկայացուցիչները: Ռուսաստանում առաջին տարվա ընթացքում վաճառքի ենթադրվող ծավալը 180-200 հազար շիշ է, իսկ հետագայում ծրագրվում է այն ավելացնել մինչև տարեկան 400-500 հազար շիշ: Կոնյակը իրացվելու է միջին և պրեմիալ գնային սեգմենտում: Հետագայում ծրագրվում է թողարկել նաև յոթամյա հնացմամբ կոնյակ:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---