Ադրբեջանի ագրեսիայի դեպքում ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերը կարող են պաշտպանել Հայաստանի սահմանները, հայտարարել է Կոմանդոսը![]() 14 դեկտեմբերի 2010 - 18:05 AMT PanARMENIAN.Net - ԱԱՀՈւ-ն չի կարողանա կանխել հեղափոխությունը կամ իշխանափոխությունը ՀԱՊԿ անդամ երկրներում: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Արցախի հերոս, ղարաբաղյան պատերազմի վետերան, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս): Ըստ նրա, ԱԱՀՈւ կանոնադրության համաձայն արագ արձագանքման հավաքական ուժերը պետք է ՄԱԿ-ի թույլտվությունն ունենան ՀԱՊԿ անդամ պետությունների ներքին հարցերին միջամտելու համար: Սակայն, Կոմանդոսը նշել է, որ արտաքին ագրեսիայից պաշտպանվելու համար նման թույլտվություն չի պահանջվում: Արկադի Տեր-Թադևոսյանը նշել է, որ Ադրբեջանի ագրեսիայի դեպքում ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերը կարող են որոշակի գործողություններ ձեռնարկել և պաշտպանել Հայաստանի սահմանները: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |