ՀՀ վարչապետը բարձր է գնահատել Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության ավանդը երկրի էներգետիկայի զարգացման մեջ![]() 15 դեկտեմբերի 2010 - 13:51 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) առաքելությանը: Ողջունելով հյուրերին` վարչապետը բարձր և արդյունավետ է գնահատել Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության հետ ծավալված համագործակցությունը և շնորհակալություն հայտնել իրականացված ծրագրերի համար: Կառավարության ղեկավարը գոհունակություն է հայտնել JICA-ի մասնակցությամբ Հայաստանի էներգետիկայի ոլորտում արձանագրված լուրջ ձեռքբերումների, մասնավորապես, Երևանի համակցված շոգեգազային ցիկլով էլեկտրակայանի կառուցման կապակցությամբ: Հյուրերի խնդրանքով վարչապետ Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի մակրոտնտեսական զարգացումները և անդրադարձել կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման ուղղությամբ իրականացվող բարեփոխումներին: Մասնավորապես, նա կարևորել է հարկային և մաքսային վարչարարության պարզեցումը գործարար միջավայրի բարելավման առումով, ինչպես նաև ընդգծել կառավարման համակարգի բարեփոխման ուղղությամբ քայլերի իրականացման անհրաժեշտությունը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ճգնաժամից հետո Հայաստանի մակրոտնտեսական զարգացումներին առնչվող հարցեր, հաղորդում է ՀՀ կառավարությանը մամլո ծառայությունը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |