Մոսկվայում կրկին անկարգություններ են սպասվում![]() 15 դեկտեմբերի 2010 - 18:44 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայի «Եվրոպական» առևտրի կենտրոնին կից հրապարակում` մետրոյի «Կիևյան» կայարանի մոտ, սկսել են ֆուտբոլի երկրպագուներ հավաքվել: Երկրպագուների ժամանմանը իրավապահ մարմինների արձագանքի մասին առայժմ չի հաղորդվում: Ինչպես հաղորդում են ականատեսները, ավելի վաղ ոստիկանությունը բերման էր ենթարկել Հյուսիսային Կովկասում ծնվածների մի քանի խմբեր: Այդ խմբերից մեկը ոստիկանները տարել են անհայտ ուղղությամբ, հաղորդում է РБК-ն: Քաղաքում իրադրությանը հետևող դեռահաս երկրպագուներն իրենց Twitter-ում գրում են, որ կովկասցիների մեծ խմբեր են հավաքվում Լուժնիկների շրջանում: «Սպարտակի» երկրպագու Եգոր Սվիրիդովի հիշատակին տեղի ունեցած ակցիայից հետո, որը կայացավ դեկտեմբերի 11-ին Մոսկվայի Մանեժյան հրապարակում, կովկասյան հանրապետությունների ներկայացուցիչները սկսեցին Ինտերնետում պայմանավորվել պատասխան միջոցառման անցկացման մասին: Ենթադրվում էր, որ ցույցին կարող են մինչև 10 հազ. մարդ հավաքվել: Որպես «կովկասյան երթի» անցկացման վայր նշվում էր Կիևյան կայարանի մոտ գտնվող հրապարակը: Դեկտեմբերի 15-ի առավոտյան «Եվրոպական» ԱԿ-ում պատրաստվող պայթյունի մասին 15 հաղորդագրություններ ստացվեցին Մոսկվայի ՆԳՊԿ: Այնուամենայնիվ, Կիևյան կայարանի շուրջ տարածքի զննման ընթացքում ոստիկանության աշխատակիցները որևէ կասկածելի առարկաներ չհայտնաբերեցին: Առևտրի համալիրի շրջակայքում ավտոկանգառն ու փողոցային առևտուրն արգելված է: Մոսկվայի ազգային սփյուռքերի առաջնորդները դատապարտեցին Մանեժյան հրապարակում երկրպագուների գործողություններին ի պատասխան պատրաստվող ցույցը: Ռուսաստանի Հայերի միության փոխնախագահ Լևոն Մուկանյանի խոսքով` ցույցը «Եվրոպական» ԱԿ մոտ միայն «վնաս կտա ժողովուրդներին»: Չեչենական հասարակական և մշակութային միավորումների ընկերակցության համակարգող խորհրդի անդամ Խամզատ Գերիխանովն իր հերթին հայտնել է, որ չեչեններին արգելել են սադրանքների ենթարկվել բուհերում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |