160 ամերիկահայ մեկնեցին ուխտագնացության դեպի Արեւմտյան Հայաստան 7 հունիսի 2001 - 20:37 AMT PanARMENIAN.Net - . 160 ամերիկահայերի մի խումբ ժամանել է Ստամբուլ, որտեղից կսկսվի Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակին նվիրված իրենց ուխտագնացությունը դեպի Արեւմտյան Հայաստան: Գործարարության զարգացման թուրք-հայկական խմբի նախագահ Ք.Սոյակը մեծ մասնակցություն է ցուցաբերել այս ուղեւորության նախապատրաստմանը, որն, իր խոսքերով, տեւեց երկու տարի:Ըստ Ստամբուլում հրատարակվող «Մարմարա» թերթի, ուխտագնացներին միանալու է ԱՄՆ-ի Արեւելյան թեմի առաջնորդ Խաժակ եպիսկոպոսը, որից հետո նրանք կբաժանվեն խմբերի: Խմբերը կայցելեն Ամասիա, Մալաթիա, Վան եւ Արեւմտյան Հայաստանի այլ քաղաքներ: Այնուհետեւ ուխտագնացները Ղարսում կմիանան եւ կմեկնեն Երեւան: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |