Շուտով հայ հանդիսատեսի դատին կարող է հանձնվել հայրենական արտադրության 3D անիմացիոն ֆիլմը![]() ![]() PanARMENIAN.Net - «Այս տարի Հայաստանի ազգային կինոկենտրոնը մասնակցել է Կաննի ու Մոսկվայի կինոշուկային, ընդ որում Կաննում արդեն երկրորդ անգամ: Արդյունքը եղավ պայմանավորվածությունը հնդկական «Փրկաշ Շարմա» կինոընկերության հետ՝ 3D անիմացիոն ֆիլմի համատեղ արտադրության մասին: Այդ մասին դեկտեմբերի 16-ին մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը՝ ամփոփելով տարին: Ըստ նրա, որոշակի սյուժե ֆիլմը դեռևս չունի: «Կինոշուկաներին մասնակցելու շնորհիվ կինոկենտրոնին հաջողվեց պայմանավորվածություն ձեռք բերել որոշ կինոընկերությունների հետ, որոնք համատեղ կֆինանսավորեն մի շարք ֆիլմեր և նախագծեր»,-ասել է Գևորգյանը՝ հավելելով. «Կինոշուկայում ամենակարևորը ոչ թե ֆիլմ վաճառելն է, այլ կապեր հաստատելը«: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |