WikiLeaks. BP-ն խոշոր վթար է «կոծկել» Ադրբեջանում![]() 16 դեկտեմբերի 2010 - 19:07 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանում բրիտանական BP ընկերության նավթարդյունահանող պլատֆորմում վթար է տեղի ունեցել` ապրիլ ամսին Մեքսիկական ծովածոցում տեղի ունեցած վթարի նմանությամբ: WikiLeaks-ի փաստաթղթերում խոսքը գնում է 2008 թվականի սեպտեմբերին Central Azeri պլատֆորմում տեղի ունեցած վթարի մասին: Այն ժամանակ պլատֆորմում գազի անսպասելի արտանետում տեղի ունեցավ, սակայն ի տարբերություն ապրիլյան միջադեպի Deepwater Horizon-ում, ադրբեջանական պլատֆորմից հաջողվեց էվակուացնել բոլոր աշխատակիցներին` 212 հոգու: Central Azeri պլատֆորմում տեղի ունեցած այդ վթարը դարձավ խոշորագույնը BP պատմության մեջ: Արտանետման արդյունքում ստիպված եղան փակել երկու նավթահոր և 500 հազ. բարրելով կրճատել նավթի օրական արդյունահանումը: Սակայն ճիշտ ժամանակին աշխատակիցների էվակուացումը ընկերության ղեկավարությանը թույլ տվեց լռել միջադեպի մասին: WikiLeaks-ի նյութերում ասվում է, որ BP-ն հրաժարվում էր իր գործընկերներին տեղեկատվություն տրամադրել կատարվածի մասին, իսկ վթարի պատճառների հարկի հետաքննություն այդպես էլ չի անցկացվել: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |