Հայաստանում կբացվի Իսպանիայի դեսպանությունը

PanARMENIAN.Net - Իսպանիայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը այցելել է Իսպանիայի խորհրդարան, ուր հանդիպել է տարբեր քաղաքական ուժեր ներկայացնող Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հետ:

Հանդիպմանը քննարկվեցին հայ-իսպանական փոխգործակցության զարգացման, երկու երկրների խորհրդարանների միջեւ համագործակցությանը վերաբերող հարցեր, մտքեր փոխանակվեցին իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, տարածաշրջանային եւ միջազզային հարցերի շուրջ:

Իսպանացի պատգամավորները բարձր գնահատեցին Մադրիդում դեսպանություն հիմնելու Հայաստանի իշխանությունների որոշումը` նշելով, որ այն լուրջ խթան կհանդիսանա երկկողմ համագործակցության զարգացման համար, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

Երեկոյան Էդվարդ Նալբանդյանը այցելեց Մադրիդում ՀՀ դեսպանություն, ուր հանդիպում ունեցավ իսպանահայ համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որոնց ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականությունը եւ պատասխանեց իսպանահայերի բազմաթիվ հարցերի:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---