Դեսպան. Լատվիան պատրաստ է աջակցել Հայաստանին և կիսվել ԵՄ հետ համագործակցության փորձով![]() ![]() PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լատվիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գինտս Ապալսին (նստավայրը` Վիեննա): Շնորհավորելով դեսպանին դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ և մաղթելով արդյունավետ աշխատանք` վարչապետը համոզմունք է հայտնել, որ իր պաշտոնավարման ընթացքում նա կնպաստի հայ-լատվիական հարաբերությունների խորացմանը և ամրապնդմանը: Կառավարության ղեկավարը կարևորել է երկու երկրների միջև համագործակցության զարգացման նոր ուղղությունների բացահայտումը և եվրոպական ինտեգրման գործընթացների համատեքստում Հայաստանին Լատվիայի փորձի փոխանցումը: Անդրադառնալով եվրաինտեգրման ուղղությամբ Լատվիայի անցած ճանապարհին` նորանշանակ դեսպանն ընդգծել է, որ Լատվիան պատրաստակամ է աջակցելու Հայաստանին և կիսելու իր փորձը Եվրոպական միության հետ համագործակցության հարցում: Հանդիպման ընթացքում կողմերը զրուցել են տնտեսական գործակցության զարգացման հեռանկարների շուրջ: Երկու երկրների տնտեսական հնարավորությունների բացահայտման և գործարարների միջև կապերի աշխուժացման համատեքստում երկուստեք ընդգծվել է գործարար համաժողովների կազմակերպման անհրաժեշտությունը: Քննարկվել են շինարարության, զբոսաշրջության և մշակույթի ոլորտներում հարաբերությունների ակտիվացման հնարավոր ուղղությունները: Զրուցակիցներն անդրադարձել են նաև համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո երկու երկրների քաղաքական ու տնտեսական զարգացումներին: Հանդիպման ավարտին ՀՀ վարչապետն իր ողջույններն է փոխանցել Լատվիայի վարչապետին, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը:
![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |