Ռուսաստանի Պետդումայի նախագահ Գենադի Սելեզնյովը կժամանի Երեւան պաշտոնական այցով 7 հունիսի 2001 - 00:38 AMT PanARMENIAN.Net - . Ռուսաստանի Դաշնության Պետական Դումայի նախագահ Գենադի Սելեզնյովը հուլիսի յոթին պաշտոնական այցով կժամանի Հայաստան: Իր գլխավորած պատվիրակության կազմում են խորհրդարանի ստորին պալատի հանձնաժողովների ղեկավարները, ինչպես նաեւ Ռուսաստանի տարբեր քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները: Հունիսի ութին նախատեսված է ռուսական պատվիրակության անդամների հանդիպում Ազգային Ժողովի Խոսնակ Արմեն Խաչատրյանի, խմբակցությունների ղեկավարների եւ հանձնաժողովների նախագահների հետ: Նույն օրը ռուս խորհրդարանականները Էջմիածնում կհանդիպեն Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին երկրորդին:Նախատեսված է նաեւ հանդիպում վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հետ: Ռուս խորհրդարանականները կմասնակցեն տարբեր մշակութային միջոցառումներում: Հունիսի տասին Գեննադի Սելեզնյովին կընդունի Հայաստանի Նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նույն օրը պատվիրակությունը կվերադառնա Մոսկվա: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |