Յավեր Ջամալով. Ադրբեջանը զարգացնում է ռազմական արդյունաբերությունը

Յավեր Ջամալով. Ադրբեջանը զարգացնում է ռազմական արդյունաբերությունը

PanARMENIAN.Net - Զինամթերքի ապահովման ոլորտում արտասահմանյան պետություններից Ադրբեջանի զինված ուժերի կախվածությունը վերացվել է: Այդ մասին Բաքվում լրագրողներին է հաղորդել պաշտպանական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովը: «Ներկայումս մենք ջանում ենք վերացնել կախվածությունը զրահատեխնիկայի ոլորտում: Միևնույն ժամանակ ռազմական տեխնիկայի բազայում ժամանակակից պահանջներին արձագանքող սպառազինության համակարգեր ենք ստեղծում»,- ասել է Ջամալովը:

Նախարարի խոսքով, Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարությունը բանակցություններ է վարում զրահամեքենաներ արտադրող թուրքական «Otokar» ընկերության հետ, հաղորդում է Trend-ը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---