Սոնա Ղարիբյան. Կրթության ոլորտից ՀՀ պետբյուջե է վերադարձվել 160 մլն դրամ

PanARMENIAN.Net - Կրթության ոլորտում իրականացված վերահսկողության արդյունքում 2009-10թթ. ՀՀ Ֆինանսների նախարարության վարչակազմի ներքին աուդիտի գնահատման և ֆինանսական վերահսկողության վարչությանը հաջողվել է պետբյուջե վերադարձնել 160 մլն դրամ: Այդ մասին դեկտեմբերի 17-ին ՀՀ կառավարության մամլո կենտրոնում հայտարարել է ՀՀ Ֆինանսների նախարարության տվյալ վարչության պետ Սոնա Ղարիբյանը:

Ըստ նրա, 50 մլն դրամը այն խախտումներն են, որ հայտնաբերվել են հենց կրթության ու գիտության նախարարությունում, իսկ մնացած 110 մլն դրամի խախտումները հայտնաբերվել են 10 բուհերում: «Խախտումները հիմնականում կապված են նրա հետ, որ բարձրագույն ուսումնական հաստատությունները ոչ ճշգրիտ տվյալներ էին ներկայացնում ուսանողների ու կրթաթոշակների մասին»,-հավելել է նա:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---