Ճանապարհային շինարարության ոլորտում կապալառուներն այսուհետ կֆինանսավորվեն միայն կատարված աշխատանքի արդյունքների դիմաց17 դեկտեմբերի 2010 - 18:33 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ֆինանսների նախարարության ներքին աուդիտի գնահատման և ֆինանսական վերահսկողության վարչությունը ստուգումներ է անցկացրել ճանապարհային շինարարության ոլորտում: Ինչպես հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարարության ներքին աուդիտի գնահատման և ֆինանսական վերահսկողության վարչության պետ Սոնա Ղարիբյանը, ճանապարհաշինության ոլորտում արձանագրված խախտումներնը վկայում են այն մասին, որ տրանսպորտի և կապի նախարարությունը ոչ պատշաճ վերահսկողություն է կատարում։ «Հազարամյակի մարտահրավերներ հիմնադրամի» ծրագրի շրջանակում վերականգնվող 26 ճանապարհահատվածներում կատարված ստուգումների արդյունքում պարզվել է, որ նախարարությունն այդ ճանապարհներն ավարտին հասցնելու համար բյուջեից պահանջել է 6,8 մլրդ դրամ: Սակայն, պարզվել է, որ բավարար էր 5 մլրդ դրամը»,-ասել է նա: Ըստ Սոնա Ղարիբյանի, 2010թ. հունվարին ՀՀ տրանսպորտի նախարարության ձմեռային ամիսների ճանապարհների շահագործման ու պահպանման ծրագրում հայտնաբերվել են շուրջ 50 մլն դրամի խախտումներ: Կապալառուները միջոցներ են ստացել չկատարված աշխատանքի համար, իսկ ձյունը չի մաքրվել: «Կապալառուներն այսուհետ կֆինանսավորվեն միայն կատարված աշխատանքի արդյունքների հիման վրա»,-ասել է նա: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |