Հայաստանում փոքր ու միջին քիմիական ձեռնարկությունների զարգացման ծրագիր կմշակվի

Հայաստանում փոքր ու միջին քիմիական ձեռնարկությունների զարգացման ծրագիր կմշակվի

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 17-ին Հայաստանի կառավարությունում տեղի է ունեցել Գիտատեխնիկական խորհրդի երկրորդ նիստը, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը: Ինչպես հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը, նիստում ի գիտություն է ընդունվել Հայաստանում բլոկմոդուլային քիմիական արտադրության զարգացման վերաբերյալ զեկույցը: Հանձնարարական է տրվել մշակել և խորհրդին ներկայացնել բլոկմոդուլային քիմիական արտադրության զարգացման բիզնես-ծրագիր:

Վարչապետը կարևորել է Հայաստանում քիմիական արդյունաբերության զարգացման ուղղությամբ քայլերի ձեռնարկումը և հանձնարարել ստեղծել շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խումբ, որը եռամսյա ժամկետում կմշակի և խորհրդին կներկայացնի Հայաստանում փոքր ու միջին քիմիական ձեռնարկությունների զարգացման ծրագիր:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---