Հայաստանի տրանսպորտի և կապի նախարարությունը 2011 թվականին ՏՐԱՍԵԿԱ-յին կներկայացնի ներդրումային ծրագրերը![]() 17 դեկտեմբերի 2010 - 19:30 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը դեկտեմբերի 17-ին ընդունել է Եվրոպա-Կովկաս-Ասիա Տրանսպորտային միջանցքի (ՏՐԱՍԵԿԱ) միջկառավարական հանձնաժողովի նորանշանակ գլխավոր քարտուղար Էդուարդ Բիրյուկովին: Ինչպես հաղորդում է նախարարի մամլո քարտուղար Սուսաննա Տոնոյանը, Էդուարդ Բիրյուկովը շնորհակալություն է հայտնել նախարար Մանուկ Վարդանյանին` գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի կողմից իր թեկնածությունը պաշտպանելու համար: Մանուկ Վարդանյանը տեղեկացրել է, որ Հայաստանը մասնակցում է ՏՐԱՍԵԿԱ ծրագրի շրջանակներում իրականացվող «Կովկասի և ԱՊՀ արևմտյան երկրների միջազգային լոգիստիկ կենտրոններ» նախագծի աշխատանքներին: Մասնավորապես նախանշվել են լոգիստիկ կենտրոնի տարածքին երկաթգծի և ավտոճանապարհի մոտեցման հնարավոր տարբերակները, ինչպես նաև վերջիններիս` «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու և Երևան շրջանցի հետ միացման հնարավորությունները: Մանուկ Վարդանյանը հայտնել է, որ 2011թ.-ին կայանալիք ՏՐԱՍԵԿԱ երկրորդ ներդրումային համաժողովի ընթացքում նախարարության կողմից կներկայացվեն մի շարք ծրագրեր: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |