Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձևը կարող է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում դիտարկվել մոտակա 48 ժամերի ընթացքում

Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձևը կարող է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում դիտարկվել մոտակա 48 ժամերի ընթացքում

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձևը կարող է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում դիտարկվել մոտակա 48 ժամերի ընթացքում: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդեց Ամերիկայի Հայ Դատի Հանձնախմբի (ԱՀԴՀ) մամլո քարտուղար Էլիզաբեթ Չուլջյանը:

ԱՀԴՀ-ն ԱՄՆ հայերին կոչ է անում զանգահարել իրենց ծանոթ կոնգրեսականներին և նրանցից պահանջել «կողմ» քվեարկել 252 բանաձևի ընդունմանը:

Հիշեցնենք, որ ԱՀԴՀ-ն, ինչպես նաև շոու-բիզնեսի ծագումով հայ հայտնի ներկայացուցիչներ ակցիա են նախաձեռնել` Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին կոչ անելով քվեարկության առաջադրել Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձևը նախքան ԱՄՆ Կոնգրեսի 110-րդ գումարման աշխատանքների ավարտը:

Հայոց ցեղասպանության մասին բանաձև

252 բանաձևը Ներկայացուցիչների պալատին են ներկայացրել Ադամ Շիֆն ու Ջորջ Ռադանովիչը: Ներկայումս բանաձևին սատարում են շուրջ 140 կոնգրեսականներ: 2010 թվականի մարտի 4-ին Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն հավանություն տվեց բանաձևին՝ 22 «կողմ» և 21 «դեմ» ձայների հարաբերակցությամբ: Նմանատիպ բանաձև է ներկայացված նաև ԱՄՆ Սենատում:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---