Այսօր Հայաստանի վարչապետը ներկայացրել է ֆինանսների նոր նախարար Վաչե Գաբրիելյանին![]() 18 դեկտեմբերի 2010 - 12:52 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 18-ին Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկայացրել է երկրի ֆինանսների նոր նախարար Վաչե Գաբրիելյանին: «Գաբրիելյանի հետ ձեզանից շատերը լավ ծանոթ են, քանի որ նա տարիներ շարունակ աշխատել է նախարարությունում»,-ասել է Սարգսյանը: «Ես վստահ եմ, որ Վաչե Գաբրիելյանը հաջողությամբ կշարունակի այն ավանդույթները, որոնք ձևավորվել են ֆինանսների նախարարությունում և հստակ կլուծի այն խնդիրները, որոնք կդրվեն նրա առջև»,-ասել է վարչապետը: Իր կողմից Վաչե Գաբրիելյանը նշել է, որ իր նախորդ փորձը թույլ կտա նրան իրականացնել համատեղ աշխատանքում այն բոլոր ծրագրերը, որ նախանշված են կառավարության կողմից: «Հուսով եմ, որ արդյունքները սպասեցնել չեն տա»,-ասել է նա: Նախկին նախարար Տիգրան Դավթյանն իր կողմից շնորհակալություն հայտնեց հավաքվածներին համատեղ աշխատանքի համար: «Ես վստահ եմ, որ Վաչե Գաբրիելյանը հաջողությամբ կշարունակի այն ավանդույթները, որոնք ձևավորվել են ֆինանսների նախարարությունում և հստակ կլուծի այն խնդիրները, որոնք կդրվեն նրա առջև»: Նա հույս է հայտնել նաև, որ Գաբրիելյանը արդյունավետ կաշխատի նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ, քանի որ այդ երկու կառույցները սերտորեն շաղկապված են: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |