Սերգեյ Մինասյան. Հայոց ցեղասպանության մասին բանաձևի քննարկմանը խանգարելու համար Թուրքիան կարող է դիմել քաղաքական բլեֆի![]() ![]() PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն ժողովրդավարական երկիր է, և եթե ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը որոշի քննարկել Հայոց ցեղասպանության մասին բանաձևը, վարչակազմը չի կարող խանգարել դրան, այլ բան է, եթե նրանք փորձում են համոզել: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է քաղաքագետ Սերգեյ Մինասյանը` մեկնաբանելով տեղեկատվությունն այն մասին, որ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի հետ զրույցում ԱՄՆ Պետքարտուղար Հիլարի Քլինթոնը խոստացել է խոչընդոտել բանաձևի քվերակությանը: Անդրադառնալով նրան, թե կարող է արդյոք դա լինել Թուրքիայի վրա ճնշում գործադրելու հերթական լծակ, հայ փորձագետն ասել է, որ ցանկացած բանաձև կամ հռչակագիր, որը վերաբերվում է Հայոց ցեղասպանությանը, Թուրքիայի վրա ճնշման միջոց է: Մինասյանը նաև չի բացառել, որ Անկարան կարող է դիմել սպառնալիքների` բանաձևի քննարկմանը խանգարելու համար: «Սակայն դժվար է ասել` կլինի դա իրական սպառանալիք թե քաղաքական բլեֆ»,- ասել է Սերգեյ Մինասյանը և հավելել, որ Թուրքիան կփորձի դրա համար կիրառել ողջ քաղաքական-դիվանագիտական զինանոցը: Հայ փորձագետը նաև նշել է, որ Հայոց ցեղասպանության մասին բանաձևի քննարկումը կարող է նաև կապված լինել վերջին ժամանակները թուրք-իսրայելական հարաբերությունների վատթարացման հետ: Այն մասին, որ Հայոց ցեղասպանության մասին բանաձևը կարող է քննարկվել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում առաջիկա 48 ժամվա ընթացքում, նախօրեին PanARMENIAN.Net ի թղթակցին ասել է մամլո քարտուղար Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) մամլո քարտուղար Էլիզաբեթ Չուլջյանը: Նրա խոսքերով, ANCA-ն կոչ է անում ԱՄՆ հայերին զանգահարել իրենց կոնգրեսականներին և պահանջել քվեարկել 252 բանաձևի օգտին: ANCA-ն, ինչպես նաև շոու բիզնեսի հայազգի անվանի ներկայացուցիչները նախաձեռնել են ակցիա, որը կոչ է անում Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին քվեարկության դնել Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձևը: ![]() ![]() Հայոց ցեղասպանության մասին բանաձև 252 բանաձևը Ներկայացուցիչների պալատին են ներկայացրել Ադամ Շիֆն ու Ջորջ Ռադանովիչը: Ներկայումս բանաձևին սատարում են շուրջ 140 կոնգրեսականներ: 2010 թվականի մարտի 4-ին Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն հավանություն տվեց բանաձևին՝ 22 «կողմ» և 21 «դեմ» ձայների հարաբերակցությամբ: Նմանատիպ բանաձև է ներկայացված նաև ԱՄՆ Սենատում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |