Եվրախորհրդարան. Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի

Եվրախորհրդարան. Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 19-ին ընդունել է մեր հանրապետությունում գտնվող Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Հայաստանի հարցերով հիմնական զեկուցող Տոմաշ Պորեբային և նրան ուղեկցող անձանց:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, տարածաշրջանում ստեղծված իրավիճակին և երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր:

Երկուստեք նշվել է, որ հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, և վերջնական կայունության հաստատման համար անհրաժեշտ է լիարժեք երկխոսություն հաստատել հակամարտող բոլոր կողմերի միջև:

Բակո Սահակյանն ու Տոմաշ Պորեբան կարևորել են Եվրոպայի դերակատարությունը տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման գործում` միաժամանակ ընդգծելով, որ անհրաժեշտ է որակապես նոր լիցք հաղորդել եվրոպական տարբեր կառույցների և Արցախի միջև կապերին: Այս համատեքսում նրանք կարևորել են նաև այցերը Լեռնային Ղարաբաղ, ինչը թույլ կտա ավելի հստակ պատկերացում կազմել մեր հանրապետությունում և ամբողջ տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին:

Հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---