Թեհրանը գտնում է, որ Լոնդոնը սպառնում է Իրանի անվտանգությանը20 դեկտեմբերի 2010 - 09:32 AMT PanARMENIAN.Net - Իրանի Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովը կիրակի օրը հաստատել է օրինագիծը, որի համաձայն Թեհրանը խզում է հարաբերությունները Մեծ Բրիտանիայի հետ, հաղորդում է IRNA գործակալությունը: Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Մոհամմեդ Կարամիրադը հաղորդել է IRNA-ին, որ հանձնաժողովը հաստատել է օրինագիծը, որը պահանջում է Մեծ Բրիտանիայի հետ կապերի լիակատար խզում, այդ թվում` քաղաքական, մշակութային և տնտեսական:
Իրանի և Մեծ Բրիտանայի միջև հարաբերությունները երկար ժամանակ լարված են մնում Իրանի միջուկայի ծրագրի շուրջ տարաձայնությունների պատճառով: Դրանք առավել շատ բարդացրին Թեհրանում նոյեմբերի 29-ին տեղի ուենցած ահաբեկչական գործողություններին բրիտանական հատուկ ծառայություններին մասնակցելու վերաբերյալ Իրանի մեղադրանքները, որոնց զոհը դարձավ ֆիզիկոս-միջուկաբան Մաջիդ Շահրիյարին: Բացի դրանից, Իրանը մեղադրում է Մեծ Բրիտանիային իրանական ընդդիմությանը բացահայտ կերպով աջակցելու և անցյալ տարի երկրում տեղի ունեցած զանգվածային անկարգությունները սադրելու մեջ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |