Ահմադինեժադ. Իրանը տիրապետում է տեխնոլոգիաներին և դարձել է միջուկային պետություն![]() 20 դեկտեմբերի 2010 - 09:37 AMT PanARMENIAN.Net - «Արևմուտքի ջանքերը վերջին տարիներին ուղղվել են նրան, որպեսզի խանգարեն Իրանին դառնալ միջուկային գերտերություն, խոչընդոտոեն նրա առաջընթացը: Դրա համար կիրառվել են բոլոր հնարավոր մեթոդները` քաղաքական, տնտեսական, քարոզչական, պատժամիջոցների: Բայց այդ քաղաքականությունը տապալվեց, Իրանը տիրապետում է տեխնոլոգիաներին և դարձել է միջուկային պետություն: Մենք հաղթանակ տարանք»,- ասել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը: Նրա խոսքերով, դիմակայության քաղաքականությունը պարտություն կրեց: «Եկել է հանդուրժողականության և համագործակցության ժամանակը, որոնց կողմնակիցներն ենք միշտ եղել»,- նշել է Իրանի նախագահը` հավանություն տալով Իրանի բանակցություններին «վեցնյակի» հետ, հաղորդում է Վեստի.ru-ն: Բանակցային գործընթացը վերսկսվել է դեկտեմբերի 6-ին Վիեննայում 14 ամսյա դադարից հետո: Առաջին հանդիպման ժամանակ կողմերը պայմանավորվել են շարունակել խորհրդակցությունները հունվարի վերջին Ստամբուլում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |