Երևանի նորընտիր քաղաքապետը երդվել է արդարացնել մայրաքաղաքի բնակիչների սպասելիքները![]() 20 դեկտեմբերի 2010 - 11:52 AMT PanARMENIAN.Net - Երևանում տեղի է ունեցել մայրաքաղաքի նորընտիր՝ 53-րդ քաղաքապետի երդմնակալության արարողությունը: Կարեն Կարապետյանը հանդիսավոր կերպով երդվել է պահպանել Հայաստանի Սահմանադրությունն ու օրենքները, կատարել Երևանի Ավագանու խորհրդի որոշումները, ազնիվ և բարեխղճորեն կատարել քաղաքապետի պարտականությունները, նպաստել մայրաքաղաքի բարգավաճմանը և գործել ի շահ երևանցիների: Իր հերթին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, որը ներկա էր արարողությանը, հաջողություն է մաղթել Կարեն Կարապետյանին նոր ստանձնած պաշտոնում: Նա հույս է հայտնել, որ նորընտիր քաղաքապետը կարդարացնի մայրաքաղաքի բնակիչների սպասելիքները: Դեկտեմբերի 14-ին Երևանի Ավագանին իր արտահերթ նիստում 50 «կողմ» և 1 «դեմ»« ձայների հարաբերակցությամբ ՀՀԿ թեկնածու Կարեն Կարապետյանին ընտրեց Երևանի քաղաքապետ: Դեկտեմբերի 8-ին ՀՀ նախագահի արարողակարգային ծառայության աշխատակցի հետ միջադեպի արդյունքում Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը հրաժարական տվեց: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |